ԱՄՆ-ի իրավաբանական սեկտորում աշխատատեղերի ավելացում է նկատվում

ԱՄՆ կառավարության կողմից անցած շաբաթ հրապարակված տեղեկատվության համաձայն, երկրում իրավաբանական սեկտորում մոտ 1000 աշխատատեղի աճ է գրանցվել: Ըստ ԱՄՆ-ի աշխատանքի վիճակագրության բյուրոյի տվյալների, անցյալ տարվա միևնույն ժամանակաշրջանի համեմատ, իրավաբանական սեկտորում աշխատողների թիվը ավելացել է 5,900-ով, հայտնում է Global Legal Post-ը` հղում անելով «Am Law Daily»-ին:
Բյուրոյի տվյալներով` տարվա սկզբից, չնայած օգոստոս ամսին 1400 աշխատատեղի կրճատման փաստին, աշխատաշուկայում գրանցվել է 2900 աշխատատեղի մաքուր աճ:
Քանի որ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը հասել է 7.8 տոկոսի, ինչը Բարաք Օբամայի նախագահ դառնալուց ի վեր ամենացածրն է, հաշվետվության մեջ եզրակացություն է արվում, որ ներկայումս իրավաբանական ոլորտում աշխատում է 1.12 միլիոն մարդ։ 2009 թվականի հուլիսից սկսած այսպիսի արդյունք երբևէ չի գրանցվել` բացառությամբ 2012 թվականի հուլիս ամիսը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել