«Իրավական անգլերեն» խորագրով դասընթաց

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հայտարարում է իրավական անգլերենի դասընթացի ընդունելության մասին:

Ինչո՞վ է այս դասընացը բացառիկԻ տարբերություն այլ դասընթացների, դասընթացը վարելու է ոչ թե լեզվաբան, այլ` Հայաստանում ամերիկյան համալսարանի շրջանավարտ պրակտիկ իրավաբան, ինչի արդյունքում իրավաբանների համար առավել մատչելի կմատուցվի դասընթացի նյութը:

Ի՞նչ կստանաք այս դպրոցից: Իրավական անգլերենի լայն բառապաշարը` ընդհուպ մինչև 300 բառ իրավունքի ճյուղերի, դատական համակարգի, քաղաքացիական իրավունքի մի շարք ինստիտուտների, քրեական իրավախախտումների և այլ ոլորտների վերաբերյալ: Դասընթացի ընթացքում նաև կներկայացվի անգլոսաքսոնական և այլ միջազգային իրավական բառապաշար` տրամադրելով վերջիններիս բացատրությունները և զուգահեռներ անցկացնելով ՀՀ իրավական համակարգի հետ: Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն նաև իրավաբանական անգլերենով գրագրություն վարելու հմտություններ:

Դասընթացի տևողությունը 1 ամիս է, արժեքն է ամսական 50.000 ՀՀ դրամ, ուսանողների համար գործում է զեղչ` 35.000: Գումարը ներառում է նաև սուրճ-ընդմիջումներն ու դասընթացի նյութերը:

Բացի այդ, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից կազմակերպվող Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցին ևս մասնակցելու դեպքում կգործեն Հավելյալ զեղչեր:

Դասընթացները տեղի կունենան շաբաթական 3 անգամ` 90 րոպե տևողությամբ: Դպրոցի ավարտին մասնակիցները կստանան ավարտական վկայականներ:

Դիմելու կարգը. Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք այցելել այստեղ և սեղմել այս հայտարարության ներքևի APPLY ONLINE կոճակի վրա` համապատասխան հատվածում տեղադրելով ինքնակենսագրականը։

Դիմելու վերջնաժամկետը 2016 թվականի հոկտեմբերի 10-ն է:

Տեղերը սահմանափակ են: Դասընթացի մասնակիցները կընտրվեն մրցութային հիմունքներով: Դասընթացը կմեկնարկվի 2016 թվականի հոկտեմբերի 15-ից:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել (055) 003-227 և (010) 540-199 հեռախոսահամարներով:

Դպրոցի գործընկերն է Իրավաբան.net մասնագիտական անկախ լրատվական կայքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել