Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքի «Օրենսդրություն» բաժնի «Հանրային քննարկումներ» ենթաբաժնում տեղադրվել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է 2016 թվականի օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 20-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-67-04 հեռախոսահամարով:
Նոր օրինագծերը դրվել են հանրային քննարկման
![](/banner/BeFree24_Web-Banners_840x90 (1).png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2016/08/DSC08337-copy-440x293-440x293-1-440x293-1-440x293.jpg)