Մարդու իրավունքների նոր պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձավ Վարդգես Գասպարիի կալանավորման և խոշտանգումների վերաբերյալ լուրերին:
Նա տեղեկացրեց, որ ինքը միանգամից նամակով առաջարկել է գլխավոր դատախազին, որ քրեական դատավարության օրենսգրքով ընթացակարգ սկսվի Վարգես Գասպարիի կալանավորման և խոշտանգման հնարավոր դեպքի կապակցությամբ: Նա նաև տեղեկացրեց, որ ՄԻՊ արագ արձագանքման խումբը այցելել է կալանավորվածին, իսկ ինչ վերաբերում է իր այցելության, ապա այս պահին նշյալ հարցը չի քննարկվել. «Բազմաթիվ գործեր կան, որոնք ունեն անհապաղ կարևորություն, եթե ես օրինակ՝ պատշաճ չաշխատեի բերման ենթարկված ակտիվիստների հետ, արդյունքը չէր լինի, ես բազմաթիվ այցելություններ եմ կատարում, այդ խնդիրը չկա»,- նշեց պարոն Թաթոյանը՝ նկատի ունենալով այն ակտիվիստներին, ովքեր երեկ պառկել էին նախագահականի դիմաց՝ այսկերպ իրենց բողոքն արտահայտելով Վարդգես Գասպարիի կալանավորվամ առնչությամբ: