ՀՀ ընտանեկան օրենսգրքի 106–րդ հոդվածի համաձայն սահմանված է.
Այն անձը, որը մշտական բնակության համար մեկնում է օտարերկրյա պետություն, կարող է ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքել ընտանիքի այն անդամների հետ, որոնց նա օրենքով պարտավոր է ապրուստի միջոց տրամադրել։
Համաձայնություն չկնքվելու դեպքում շահագրգիռ անձը կարող է դիմել դատարան` ալիմենտի չափը կայուն դրամական գումարով որոշելու և ալիմենտը միանվագ վճարելու կամ ալիմենտի հաշվին որոշակի գույք տրամադրելու կամ այլ եղանակով ալիմենտ վճարելու մասին։