Ինչո՞ւ է շուրջ 200 բնակչություն ունեցող Ներքին Խնձորեսկում քվեարկողների թիվը 4 անգամ ավելի

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղն, ըստ մարզպետարանի պաշտոնական կայքէջի, ունի 184 բնակիչ, սակայն այս համայնքում քվեարկության մասնակիցների թիվը գրանցվել է 4 անգամ ավելի՝ 823 հոգի, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, մյուս բոլոր մասնակիցներն «ԱՅՈ» են ասել ՀՀ Սահմանադրության փոփոխությանը:

Ներքին Խնձորեսկի գյուղապետ Մարտուն Արզանյանը փոխանցեց, որ մասնակիցների թիվը պայմանավորված է 652 պայմանագրային զինծառայողներով, գյուղի բնակչությունից 170-ն են մասնակցել հանրաքվեին. «Եթե հետ նայեք նախագահական, խորհրդարանական ընտրության տարիներին նույն պատկերն է, ուղղակի այսօր ընդդիմությունն ավելի է բան անում: Պայմանագրային աշխատողներն են շատ, սահմանամերձ գյուղ է: Նրանք են քվեարկել»,- ասաց մեզ գյուղապետը:

Նա նշում է, որ սահմանամերձ այս հատվածում միակ տեղամասը Ներքին Խնձորեսկինն է՝ 37/30-ը. «Որ բացեցինք-նայեցինք, ես էլ ասեցի՝ գոնե մի քանի հատ «ՈՉ» լինի, ինձ սաղ օրը անհանգստացնելու են, բայց փաստորեն այդպես չեղավ»,- նշեց գյուղապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել