Ինչպիսի՞նն է Սիսիանի պետական հումանիտար քոլեջի շրջանավարտ, դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի կենսագրությունը

Իրավաբան.net-ը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել ՀՀ դատավորների կենսագրությունները: Ստորև ներկայացնում ենք ՀՀ վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Ալեքսեյի Հարությունյանի կենսագրությունը:

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1979 թվականին քաղաք Կապանում:

2000 թվականին ավարտել է Սիսիանի պետական հումանիտար քոլեջի իրավագիտության ֆակուլտետը:

2008 թվականին ավարտել է Արտաքին տնտեսական կապերի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

30.10.2001 թվականից մինչև 01.01.2008 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանում, որպես դատական նիստերի քարտուղար, ապա` դատավորի օգնական:

16.01.2008 թվականից մինչև 29.09.2008 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում, որպես դատավորի գործավար:

29.09.2008 թվականից մինչև 30.04.2013 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում, որպես դատավորի օգնական:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

Լուսանկարը` court.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել