Կարեն Զադոյանը հանդիպեց Հոնկոնգի Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովի ներկայացուցչի հետ

Մալազիայի Պութրաջայա քաղաքում ընթացող 16-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովի շրջանակներում ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Հոնկոնգի Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովի կոռուպցիայի կանխարգելման դեպարտամենտի տնօրեն Ցե Ման-շինգ, Բաուհինիան բրոնզե աստղի մեդալակիրի հետ:

Կարեն Զադոյանը պարոն Ցե Ման-շինգ, Բաուհինիան բրոնզե աստղի մեդալակիրին ներկայացրեց ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀԵԻԱ-ի հակակոռուպցիոն գործունեությունը, իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերն ու աշխատանքները, ինչպես նաև հակակոռուպցիոն ոլորտի պետական քաղաքականությունը, առկա խնդիրներն ու հնարավոր զարգացման միտումները:
Հոնկոնգի Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովի կոռուպցիայի կանխարգելման դեպարտամենտի տնօրենը պարոն Զադոյանին ներկայացրեց Հանձնաժողովի գործառույթները, նվաճումները, միջազգային համագործակցությունը ու ապագա պլանները:

Հանդիպման ավարտին կողմերը ձեռք բերեցին պայմանավորվածություններ հետագա հնարավոր համագործակցության, այդ թվում Հոնկոնգի Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովում ուսումնական այց կազմակերպելու վերաբերյալ:

IMG_1656 copy

IMG_1651 copy

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել