Ի՞նչ ժամկետում կարելի է բողոքարկել հարկային ստուգման ակտը

Հարկային տեսուչները ստուգում են իրականացնում Ձեր գործունեության իրականացման վայրում կամ գրասենյակում:

Ստուգման ընթացքում հարկային տեսուչը պարզում է Ձեր ներկայացրած հաշվետվությունների, հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի արժանահավատությունը և Ձեր ծավալած գործունեության համապատասխանությունը օրենքների պահանջներին:

Ստուգման նպատակն է պարզել Ձեր կողմից հաշվարկված հարկերի և ներկայացված հաշվետվությունների արժանահավատությունը:

Ղեկավարվել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով, ըստ որի ստուգումն իրականացնող անձանց գործողությունները, ինչպես նաև ստուգման արդյունքում կազմված ակտը երկու ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան չի նախատեսվում կարող են բողոքարկվել այն պետական մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում է (են) ստուգող անձը (անձինք), կամ դատարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել