Կարևոր հանգամանք, որ պետք է իմանալ Բաղրամյան պողոտայով երթևեկելիս

Բաղրամյան պողոտայով Վ.Համբարձումյան և Երզնկյան փողոցների խաչմերուկում երթևեկելիս պետք է զգոն լինել:

Այսպես՝ պողոտայով բարձրանալիս, երրորդ գծով երթևեկելիս թույլատրվում է ընթանալ միայն ձախ ուղղությամբ, այսինքն՝ մուտք գործել Եզնկյան փողոց, սակայն շրջադարձ այստեղ թույլ չի տրվում, ընդ որում՝ այս գծով երթևեկելիս չի կարելի նաև ուղիղ ընթանալ:

Փոխարենը Բաղրամյան պողոտայով իջնելիս թույլատրվում է շրջադարձ կատարել:

Նշենք նաև, որ այստեղ տեղադրված է տեսախցիկ, խախտման դեպքում այն կարձանագրի ավտոմեքենայի համարանիշները:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել