Կարևոր իրազեկում. Ե՞րբ և ի՞նչ չափով են զինծառայողները ստանում պարգևավճար

ՀՀ կառավարության № 668-Ն որոշմամբ  սահմանվում են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճար վճարելու կարգը, ինչպես նաև պարգևավճարի չափերը՝ ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների:

Պարգևավճարի իրավունք ունեն ՀՀ զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝ 1-ին խմբի հաշմանդամը` 19000 դրամ, 2-րդ խմբի հաշմանդամը` 17000 դրամ, 3-րդ խմբի հաշմանդամը` 15000 դրամ:

Իսկ ՀՀ ազգային հերոսներին տրվում է 150,000 դրամի չափով պարգևավճարի իրավունք:

ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները ունեն պարգևավճարի իրավունք հետևյալ չափերով ՝յուրաքանչյուր երեխան՝ 16000 դրամ, յուրաքանչյուր այլ անդամ՝ 13000 դրամ

Այլ պետություններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց տրվում է պարգևավճար` 1-ին խմբի հաշմանդամին` 5000, իսկ 2-րդ խմբի հաշմանդամը` 3000 դրամի չափով:

Պարգևավճար ստանալու իրավունք ունեն (անկախ ընտանիքում կենսաթոշակառու կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձ (այսուհետ՝ կենսաթոշակառու) լինելու հանգամանքից) զոհված զինծառայողների ընտանիքները՝ ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)՝ 30000 դրամ, որին ավելացվում է զոհված զինծառայողի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր երեխայի համար՝ լրացուցիչ 20000 դրամ և այլն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել