ՀՀ կառավարության N 821 որոշումը սահմանում է անձնագիր տալու փոխանակելու և դրանից օգտվելու կարգի վերաբերյալ դրույթներ: Այսպես, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերը տրվում կամ փոխանակվում են օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:
Օտարերկրյա պետությունում հհ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից ՀՀ քաղաքացու անձնագրի փոխանակման համար անհրաժեշտ է հետևյալը`
ա) անձնագրային գործողությունների վերաբերյալ սահմանված դիմում, որը լրացվում է դեսպանությունում
բ) ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալն ստացած հայաստանի հանրապետության քաղաքացու անձնագիր,
գ) 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր),
դ) անձը հաստատող այլ փաստաթղթեր, եթե հայաստանի հանրապետության քաղաքացին չի կարող ներկայացնել սույն կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերը,
ե) կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (զինապարտները):