Նոր Սահմանադրության նախագծի տեքստը չի արտացոլում երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծումը. իրավաբան

Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա, սակայն նոր Սահմանադրության նախագծի տեքստը չի արտացոլում երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծումը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սահմանադրագետ Գաբրիել Բալայանը՝  նշելով, թե ինքը անձնապես ճանաչում է սահմանդրական բարեփոխումների մասնգիտական հանձնաժողովի բոլոր անդամներին, նրանցից ոմանք նույնիսկ իր ուսուցիչներն են, գիտի, որ շատ խելացի անձիք են, սակայն իր համար անհասկանալի է, թե ինչպես են այդ մարդիկ նման տեքստ մշակել: Այնինչ, հնարավոր է սահմանադրական բարեփոխումներով ուղղել բազմաթիվ խնդիրներ և ունենալ երազած հայրենիքը:

Նրա խոսքով, իր համար զարմանալի է Սահմանադրության նախագիծը մշակած հանձնաժողովի վերաբերմունքը նույն նախագծի նկատմամբ. «Նախագծում կային դրույթներ, որոնք խիստ քննադատության ենթարկվեցին, օրինակ, կյանքի իրավունքի հետ կապված։ Երկրորդ մասը հրապարակելիս խնդրահարույց կետերը հանվեցին: Այստեղ, կարծես, լրջության պակաս կամ խմբագրման պակաս կա»:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի կարծիքով, սահմանդրական բարեփոխումների կարիք չկա. «Դա արհեստական օրակարգ է և քաղաքական խնդիր լուծելու նպատակ ունի: Սահմանադրությունը փոխելուց առաջ պետք է պատասխանել մի հարցի՝  գործող Սահմանադրությունը երբևէ գործե՞լ է: Ոչ: Երբ կունենանք արդար ընտրություններ, սահմանադրական մեխանիզմները կգործեն ու դրանից հետո կարելի կլինի խոսել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին»:

Նրա խոսքով, այս նոր Սահմանադրության դեպքում իշխանության կենտրոնը փոխվելու է, և այս դեպքում այլևս պաշտոնի խնդիր չի լինելու, նա, ով կվերահսկի պատգամավորների մեծամասնությանը, նա էլ կունենա իշխանությունը:

Ինչ վերաբերում է նրան, որ նախագիւծը դրված է քննարկման և որոշակի դրույթներ հանվում կամ փոփոխվում են, փաստաբանը համարվում է ծուղակներ՝ հանրային քննարկման իմիտացիան ապահովելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել