Որքա՞ն է վճարվում ինքնաթիռով ուղարկվող միջազգային ծանրոցների համար

Ինչպես այլ փոստային առաքանու ծառայությունների, այպես էլ ՀՀ օդային տրանսպորտով ուղարկվող միջազգային ծանրոցների համար գանձվում է որոշակի գումար: Համաձայն ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության № 11-Ս հրամանի` համապատասխան առաքումների և ճառայությունների դիմաց կատարվում է համապատասխան վճար:

Հասարակ և պատվիրված փոստային քարտերի դեպքում`170 և 460 դր., հասարակ նամակների դեպքու` կապված նամակների ծանրության աստիճանից` 250 և 625 դր. (մինչև 20 գ), 1330 դր. (մինչև 100 գ.), 2660 դր.(250 գ), 4810 (250-500 գ), 8310 (500-1000 գ և 1000-2000 գ): Պատվիրված նամակի առաքման դեպքում գործում են այլ սակագին`290 դր` անկախ առաքանու քաշից և ուղարկման ձևից:

Հասարակ Փաթեթները` օդային ճանապարհով առաքելու դեպքում գործում են հետևյալ սակագները` 140 և 340 դր. (մինչև 20 գ), 750 դր. (20-100 գ),1450 դր. (100-250 գ), 2640 դր. (250-500 գ), 4490 դր. (500-1000 գ), 2580 դր (1000-2000 գ և հաջորդ յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ 1000գ համար): Պատվիրված նամակի դեպքում` 290 դր.` անկախ քաշից և ուղարկման ձևից: Կան նաև այլ սակագներ սահմանված վերոհիշյալ որոշմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել