Ի՞նչ տվյալներ պետք է պարունակի ՀԴՄ կտրոնը

2013 թվականի ՀՀ կառավարության N 846-Ն որոշման համաձայն՝ ՀԴՄ-ի կտրոնի վրա պետք է տպագրված լինի հետևյալ տեղեկատվությունը (տվյալները)`

1) ՀԴՄ-ի կտրոնի հերթական համարը (ԿՀ)՝ 8 նիշ.
2) ՀԴՄ կիրառողի անվանումը (կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակի հապավումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը).
3) օբյեկտի գործունեության հասցեն.
4) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
5) ՀԴՄ-ի գրանցման համարը (ԳՀ).
6) գնման (սպասարկման) ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը).
7) գնման (սպասարկման) ժամը.
8) սպասարկող բաժնի համարը.
9) ապրանքի (ծառայության) անվանումը.
10) գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը.
11) կիրառված զեղչի չափը (կիրառվելու դեպքում).
12) գնման (սպասարկման) դիմաց վճարման ենթակա գումարները՝ ըստ բաժինների.
13) գնման (սպասարկման) ընդհանուր գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
14) ավելացված արժեքի հարկի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ-ին վճարող է և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման.
15) պատասխանատու անձի (գանձապահի) համարը.
16) վիճակահանությանը մասնակից թիվը.
17) ֆիսկալավորման ռեժիմի նշանը (Ֆ).
18) վիճակահանության շահող թիվը.
19) վիճակահանությանը մասնակցող ՀԴՄ-ի համարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել