Ովքե՞ր կարող են օգտվել ծառայողական ավտոմեքենայից

ՀՀ կառավարության N 194-Ն որոշման համաձայն` Պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաներ հատկացվում են`

ա) քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց` բացառությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների.

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակվող` հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց` բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանների ու միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչների.

գ) Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) նախագահների և նախագահների տեղակալների պաշտոններ զբաղեցնող անձանց.

դ) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող անձանց և 2-րդ ենթախմբի պաշտոններ` բացառությամբ աշխատակազմերի ղեկավարների տեղակալների պաշտոնների, զբաղեցնող անձանց:

ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ինքնուրույն մարմինների պետերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել