Ե՞րբ է դրամը դառնում ոչ պիտանի և հանվում շրջանառությունից

ՀՀ-ում շրջանառության մեջ են գտնվում հետևյալ արժութային արժեքները` ՀՀ արժույթը` ՀՀ դրամը` ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված թղթադրամների և մետաղադրամների (այդ թվում՝ հուշադրամների) տեսքով, ՀՀ արժույթով արտահայտված վճարային արժեթղթերը, օտարերկրյա արժույթը (արտարժույթը), արտարժույթով արտահայտված վճարային արժեթղթերը, բանկային ոսկին, ինչպես նաև վերջիններիս արժութային արժեքներից բխող իրավունքներն ու պարտավորություններն, որոնք արտահայտված են փողի տեսքով:

Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի № 667 որոշման 1-ին կետի` Վճարունակ դրամանիշերը, մաշվածության կամ վնասվածության աստիճանից ելնելով, համարվում են շրջանառության համար ոչ պիտանի և որակվում են որպես հնամաշ։

Թղթադրամները համարվում են շրջանառության համար ոչ պիտանի, եթե՝
1. բացակայում է թղթադրամի մակերեսի նկատելի մասը.
2. պատռվածքի երկարությունը գերազանցում է 1 սմ-ը.
3. պատռված և սոսնձված են.
4. քիմիական ազդեցության հետևանքով գունաթափված են.
5. կեղտոտվածության և մաշվածության հետևանքով պահպանված չէ թղթադրամի պատկերների ու գույների հստակությունը.
6. թղթադրամի գերմաշվածությունն ակնհայտ է.
7. ներկոտված և գրառումներով մակերեսը թղթադրամի վրա նկատելի մաս է կազմում.
8. առկա են այրվածքներ.
9. առկա են ծակոտիներ:

Մետաղադրամները համարվում են շրջանառության համար ոչ պիտանի, եթե՝
1. կտրված կամ ձևափոխված են.
2. դիմերեսի կամ դարձերեսի պատկերները տափակացված են և դարձել են դժվարտեսանելի.
3. անվանական արժեքը դժվարընթեռնելի է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել