Որքա՞ն է մանկավարժների աշխատաժամանակի տևողությունը

Հաշվի առնելով մանկավարժական ոլորտում կրթադաստիարակչական, ինչպես նաև դաստիարակվողների` սոցիալական որևէ խմբին պատկանելու մի շարք առանձնահատկություններ`ՀՀ կառավարության № 201-Ն որոշմամբ սահմանվում են մանկավարժական գործողությամբ զբաղվողների աշխատաժամանակի կրճատ տևողություններ:

Համաձայն վերոհիշյալ որոշման 24-րդ կետի`աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է մանկավարժական աշխատանքի կատարման համար հետևյալ առանձնահատուկ պայմաններում`

ա) շաբաթական 22 ժամ մանկավարժական աշխատանք` դասավանդող լոգոպեդների և դասավանդող դեֆեկտոլոգների, հատուկ մանկավարժական օգնություն ցուցաբերող դասավանդողների,

բ) շաբաթական 24 ժամ մանկավարժական աշխատանք` երաժշտություն դասավանդողների,

գ) շաբաթական 30 ժամ մանկավարժական աշխատանք` բուժական ֆիզկուլտուրայի գծով հրահանգիչների,

դ) շաբաթական 30 ժամ մանկավարժական աշխատանք` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների դաստիարակների,

ե) շաբաթական 30 ժամ մանկավարժական աշխատանք` գիշերօթիկ դպրոցների, մանկատների, հանրակրթական հաստատությունների երկարօրյա խմբերի դաստիարակների,

զ) շաբաթական 36 ժամ մանկավարժական աշխատանք` երկարատև բուժման ու խնամքի կարիք ունեցող երեխաների և ընդհանուր տիպի հաստատությունների դաստիարակների,

է) շաբաթական 36 ժամ մանկավարժական աշխատանք` նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել