Եթե տրանսպորտային միջոցը ունի պետական հաշվառում այլ տարածքում, ապա այն ՀՀ-ում վարելու համար իրականացվում է կարճաժամկետ հաշվառում:
Ճանապարհային վճարը Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների (շինարարության, նորոգման և պահպանման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է: Ճանապարհային վճարի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝
Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը յուրաքանչյուր մուտքի համար գանձվում է հետևյալ տասնհինգօրյա դրույքաչափերով՝
1. Թեթև մարդատար (մինչև 7 նստատեղով) ավտոմեքենաների համար` 10.000 դրամ
2. մինչև 13 նստատեղով ավտոբուսների համար՝ 20.000 դրամ, 13-ից մինչև 30 նստատեղով ավտոբուսների համար՝ 40.000 դրամ, իսկ 30 և ավելի նստատեղով ավտովբուսների համար՝ 60.000 դրամ
3. մինչև 1,5 տոննա բեռնատարողությամբ բեռնատար ավտոմեքենաների և ավտոգնացքների համար՝15.000 դրամ, 5-ից մինչև 3 տոննա բեռնատարողությամբ բեռնատար ավտոմեքենաների և ավտոգնացքների համար՝ 25.000 դրամ, 3-ից մինչև 5 տոննա բեռնատարողությամբ բեռնատար ավտոմեքենաների և ավտոգնացքների համար՝ 40.000 դրամ, 5-ից մինչև 10 տոննա բեռնատարողությամբ բեռնատար ավտոմեքենաների և ավտոգնացքների համար՝ 65.000 դրամ, 100-ից մինչև 20 տոննա բեռնատարողությամբ բեռնատար ավտոմեքենաների և ավտոգնացքների համար՝ 80.000 դրամ, 20-ից մինչև 36 տոննա բեռնատարողությամբ բեռնատար ավտոմեքենաների և ավտոգնացքների համար՝ 110.000 դրամ, իսկ 36 և ավելի տոննա բեռնատարողությամբ բեռնատար ավտոմեքենաների և ավտոգնացքների համար՝ 150.000 դրամ: