ՀՀ Երևան քաղաքի ավագանու N 270-Ն որոշումը պարունակում է Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման վերաբերյալ դրույթներ:
Հողի վարձակալության իրավունքով տրամադրվող հողամասերի տարեկան վարձավճարի չափը սահմանվում է հողամասերի կադաստրային արժեքի`
1. սրճարանների զբաղեցրած հողամասերի համար` 10 տոկոս.
2. բենզալցման կայանների զբաղեցրած հողամասերի համար` 20 տոկոս.
3. տաղավարների, կրպակների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.
4. ավտոտնակների զբաղեցրած հողամասերի համար` 3 տոկոս.
5. արտադրական նպատակային նշանակության տարածքների զբաղեցրած հողամասերի համար` 3 տոկոս.
6. բակային տարածքներում հասարակական նպատակային նշանակության քարե կառույցների, ինչպես նաև քարե շինությունների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.
7. հասարակական նպատակային նշանակության քարե շինությունների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.
8. գովազդային վահանակներով զբաղեցված հողամասերի համար` 40 տոկոս.
9. այլ գործառական նշանակության հողերի դեպքում` 3 տոկոս: