Ի՞նչ կարգով է իրականացվում դեղատների գործունեության լիցենզավորումը

ՀՀ Կառավարության հունիսի 29-ի 2002 թվականի N 867 որոշումն անդրադառնում է ՀՀ-ում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերին:

Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է, որ, դեղատնային գործունեության իրականացման լիցենզիաները տրվում են բարդ ընթացակարգով, անժամկետ: Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով և չափով՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով, այսինքն 50.000 ՀՀ դրամ:

ՀՀ առողջապահության բնագավառում դեղատնային գործունեությամբ կարող են զբաղվել իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը, որոնց գործունեության համար պահանջվում է մասնագիտական որակավորման ստուգում: Հայտատուն դեղատնային գործունեության լիցենզավորման համար oրենքի համաձայն ներկայացնում է`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտը` նշելով` իրավաբանական անձը` անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը և իրականացման ձևը (դեղատան կամ դեղատնային կրպակ), որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ.անհատ ձեռնարկատերը` անունը, ազգանունը, բնակության և մասնագիտական գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը և իրականացման ձևը (դեղատան կամ դեղատնային կրպակ), որը հայտատուն մտադիր է իրականացնել,
գ. իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ` հարկ վճարողի հաշվառման համարի և սոցիալական քարտի համարի մասին տեղեկատվությունը.
դ. իրավաբանական անձը` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման վկայականի պատճենը.
ե. լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
զ. լիցենզավորվող գործունեության տեսակի տարածքի համապատասխան իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը:
Համապատասխան լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը կարող եք տեսնել որոշման Ձև N 1-ում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել