Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Ա. Մանուկյանի նախագահությամբ նշանակված էր Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի գործով հերթկան դատական նիստը: Դատարանը որոշմամբ արդեն անցել է դատական վիճաբանությունների փուլին:
Նիստին ներկա էին պետական մեղադրող՝ ՇՄ ավագ դատախազ Ա. Ավետիսյանը, ամբաստանյալ Մանվել Վարդանյանը, տուժողներից ու տուժողների իրավահաջորդներ: Ամբաստանյալի պաշտպան Լ. Բալյանը դատարանին էր ներկայացրել միջնորդություն դատական նիստը հետաձգելու վերաբերյալ այն պատճառաբանությամբ, որ 04.08.2015թ. ժամը 12:30-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննության է առնվելու ԱԺ պատգամավոր՝ Արամ Մանուկյանին ծեծելու գործը, որին ինքը պետք է մասնակցի:
Դատարանը լսելով կողմերին, որոշեց նիստը հետաձգե 2015թ. օգոստոսի 06-ին:
Իրավաբան.net