Արդյո՞ք երեխա ունեցող զորակոչիկն ազատվում է ծառայությունից

Որոշ դեպքերում զորակոչիկին տրվում է տարկետում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:

Այդ բացառությունների մեջ է մտնում նաև տարկետում տրամադրելը` ընտանեկան դրության բերումով:

Այսպես, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդածի «գ» կետի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում տրվում է այն զորակոչիկին, որն ունի`երկու և ավելի երեխա:

Տվյալ հոդվածը նախատեսում է նաև, որ զորակոչիկին տարկետում տրվում է նաև վերջինիս կնոջ` 2-րդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղիության դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել