ՀՀ նախագահի օգոստոսի 1-ի ՆՀ-473-Ա հրամանագրով դադարեցվել են Մալաթիա-Սեբիաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր լիազորությունները: Նախագահի հրամանագրում մասնավորապես նշվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի հուլիսի 30-ի ԱԽ-22-Ո-24 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ լիազորությունները 2015 թվականի օգոստոսի 2-ից համարել դադարած»:
Լուսանկարը՝ court.am-ի