Ո՞ր դեպքերում է անձը ստանում հաշմանդամության կարգավիճակ

Գոյություն ունեն որոշակի չափանիշներ, որոնցով որոշվում է, թե անձը հաշմանդամության որ խմբին է պատկանում:

Ելնելով օրգանիզմի ֆունկցիաների խանգարման և կենսագործունեության սահմանափակման աստիճանից` հաշմանդամ ճանաչված անձին սահմանվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ կամ 3-րդ), իսկ մինչև 16 տարեկան երեխաներին` մանկուց հաշմանդամ երեխայի կարգավիճակ: Անձին հաշմանդամ ճանաչելու համար հիմք են հանդիսանում`

ա) հիվանդության, վնասվածքների և արատների հետևանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումները.

բ) կենսագործունեության սահմանափակումը (ինքնասպասարկման ապահովման ունակության, ինքնուրույն տեղաշարժվելու, կողմնորոշվելու, սեփական վարքը հսկելու, հաղորդակցվելու, ուսումնառելու կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության լրիվ կամ մասնակի կորուստ).

գ) անձի սոցիալական պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումները:

Անձին հաշմանդամ ճանաչելու հիմքերից երկուսի առկայությունը բավարար է նրան հաշմանդամ ճանաչելու համար:

Հավելյալ կարգով պետք է նշել, որ գոյություն ունեն ժամկետներ հաշմանդամության խմբի նշանակման համար, որի մասին նշվում է ՀՀ կառավարության № 684 որոշմամբ, ըստ որի, հաշմանդամության 1-ին խումբը սահմանվում է երկու, իսկ 2-րդ և 3-րդ խմբերը` մեկ տարի ժամկետով:

Մանկուց հաշմանդամ երեխայի կարգավիճակ տրվում է 2 տարի ժամկետով կամ երեխայի մինչև 16 տարին լրանալը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաստատած բժշկական ցուցումների: Սահմանվում են նաև անժամկետ հաշմանդամության խմբեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել