Սպանություն խանդի հողի վրա

Հուլիսի 26-ին, ժամը 08.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» կանչով մեկնել են Ալավերդի քաղաքի Մարքսի փողոցի 9 շենքի բնակարաններից մեկը և բնակչուհուն` 1979 թ. ծնված Սերինե Կոնյանին, հայտնաբերել սպանված վիճակում:
Մեկնած  օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերվել է Սերինե Կոնյանի դիակը` բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:
Նույն օրը, ժամը 09.05-ին, ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մեղայականով բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Սամվել Ս.-ն և հայտարարել, որ   ժամը 08.20-ի սահմաններում, խանդի հողի վրա դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել կնոջը` Սերինե Կոնյանին, և սպանել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Սամվել Ս.-ն ձերբակալված է:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է քննություն:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել