«Ոչ թալանին» նախաձեռնությունը վաղը բողոքի ակցիա է անելու ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ` պահանջելով պատասխանտվության ենթարկել խաղաղ ցուցարարների հանդեպ անօրինական ուժ կիրառողների հանդեպ:
«Վաղը ժամը 18:00-ին խաղաղ երթ ենք նախատեսում անցկացնել Մոսկվա կինոթատրոնի մոտից: Շարժվելու ենք դեպի Դատախազության շենք և պահանջենք, որ պատասխանատվության ենթարկվեն այն բոլոր մարդիկ, ովքեր բռնություն և ուժ են կիրառել մեր՝ խաղաղ ցուցարասրներիս հանդեպ հունիսի 23-ին և հուլիսի 7-ին»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպիչներց Վաղինակ Շուշանյանը:
Ռոզա Վարդանյան