ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության N 955-Ն որոշման համաձայն՝ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել`
1) թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղին, եթե այն կահավորված չէ երեխաներին պահող հարմարանքով, ինչպես նաև հետևի նստատեղին` դրանց վրա տեղադրվող այլ հարմարանքների (բարձիկ և այլն) օգնությամբ` կառուցվածքով նախատեսված և կահավորված անվտանգության գոտիներով չամրակապված վիճակում,
2) բեռնատար ավտոմոբիլի թափքում,
3) մոտոցիկլի հետևի նստատեղին:
Որպես ավելացում նշենք նաև, որ «երեխաների փոխադրում» ճանաչման նշան ունեցող, կանգառ կատարած տրանսպորտային միջոցին մոտենալիս` վարորդները պետք է իջեցնեն արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կանգնեն` երեխաներին երթևեկելի մասն անարգել անցնելը թույլ տալու համար: