Իրազեկում կին պետական ծառայողներին

 

Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայողների որակավորման ստուգման կարգի մասին N 165 կառավարության որոշման համաձայն Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայողների որակավորման ստուգումը (այսուհետև` ատեստավորում) իրականացվում է պետական ապարատն ամրապնդելու, կադրերի պատրաստումը, ընտրությունը և տեղաբաշխումը բարելավելու նպատակով:

Հերթական ատեստավորման ենթակա չեն այն պետական ծառայողները, որոնք աշխատել են տվյալ պետական մարմնում 1 տարուց ոչ ավելի, հղի և մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանայք: Հղիության և ծննդաբերության կամ երեխային խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվող կանայք ենթակա են ատեստավորման աշխատանքի դուրս գալուց հետո ոչ շուտ, քան 1 տարի անց:

Իրազեկումն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել