Խուզարկությամբ կանեփանման զանգված է հայտնաբերվել

ՀՀ ոստիկանությունը հայտնում է որ, հունիսի 25-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և գործածելու կասկածանքով, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Կարեն Վ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է դեղնականաչավուն կանեփանման զանգված:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել