«Տոկոսով» պարտքը չվճարելու դիմաց վերցրել է անձի բնակարանը. մեղադրական եզրակացություն

60-ամյա Ալբերտ Համբարձումյանը մեղադրվում է վաշախառություն կատարելու համար: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական համակարգից, նա բարձր տոկոսով գումարներ է տվել, իսկ դրա դիմաց վերցրել պարտապանին պատկանող  տունը:

Համաձայն մեղադրական եզրակացության, նա 2011թվականի հուլիս ամսին ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով` ամսական 5% տոկոսադրյույքով, մաս-մաս Ավանես Մարդիյանին տվել է 2800 ԱՄՆ դոլար, որի դիմաց որպես երաշխիք ստացել է նրա 11 միլիոն դրամ (մոտ 23 հազար դրամ) արժողության բնակարանի սեփականության իրավունքը, ինչի արդյունքում Ա. Մարդիյանը ընկել է նյութական ծանր կացության մեջ:

Գործը քննվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ: ամբաստնյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը` չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել