Մորը հայհոյել է, որդուն` դանակահարել. գործը դատարանում է

30-ամյա Համլետը ամաբաստնյալի աթոռին է հայտնել խուլգիանության և անձին մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքով. այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության, նա 21.01.2014 թվականին գիշերը ժամը 3-ի սահմաններում երևանյան հյուրանոցներից մեկի նախասրահում անհարկի վիճաբանել է Գայանե Սայադյանի հետ: Այս ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դրսևորելով բացահայտ անհարագելից վերաբերմունք ներկաների նկատմամբ` շուրջ 10-15 րոպե տևողությամբ աղմկել է, իր մոտ եղած գումարը նետել է վերջինիս դեմքին,սեռական բնույթի հայոյաքներ է տվել Գ. Սայադյանին, որի հետևանքով խախտելով է հյուրանոցի բնականոն աշխատանքը:

Այնուհետև, վերը նշված միջադեպի հետ կապված, նույն օրը ժամը 5:30-ի սահմաններում Համլետը  վիճաբանել է Գայանեի որդու հետ, որից հետո Նորագավիթ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի հասցեում գործող  «Մարիամ-Մհեր» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենայի մեջ դանակով հարվածել է տղայի ձախ նստատեղին և ազդրերին` դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով առողջության կարճատև քայքայումով թեթև մարմանական վնասվածք:

Գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ: Ամբաստնյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը` չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել