Այսօր Հակակոռուպցիոն խորհրդի մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջին օրն է, 18:00-ին ՀԿ-ներն այլևս հնարավորություն չեն ունենա հայտեր ուղարկել, սակայն առ այս պահը ոչ մի հայտ չի ներկայացվել ՀՀ կառավարություն: Տեղեկատվությունը Իրավաբան.net-ին փոխանցեցին ՀՀ կառավարության աշխատակազմից:
Նշենք, որ այս խորհրդում ընդգրկվելու համար անցկացվող մրցույթին մասնակցելուց հրաժարվել է 70-ից ավելի ՀԿ-ի միավորմամբ ստեղծված հակակոռուպցիոն կոալիցիան, ինչպես նաև շուրջ 150 ՀԿ-ից կազմված Պետական կառույցների հետ համագործակցության Հանրային ցանցը` հանդես գալով համապատասխան հայտարարությամբ, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում (ECOSOC) հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դաշինքը, իսկ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ն, որի մասնակցել է հակակոռուպցիոն ռազմավարության հայեցակարգի մշակմանը, նախընտրում է մնալ դիտորդի կարգավիճակում: