Վարուժան Հոկտանյան. «Մենք նախընտրում ենք դիտորդի դերը ստանձնել»

Իրավաբան.net-ը «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ զրուցել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդից և հակակոռուպցիոն պայքարից.

Պարոն Հոկտանյան, Դուք մշտապես բարձրաձայնել եք, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում ՀԿ-ները չպետք է ընդգրկվեն, որպեսզի փոքրամասնություն կազմելով չլեգիտիմացնեն իշխանության ներկայացուցիչների որոշումները: Հիմա Ձեր դիրոքորոշումը փոխվել է?

– Ես ՀԿ-ների մասին ասել եմ դիտորդի, որ դիտորդի ոչ անմիջական մասնակցի  կարգավիճակով պետք է մասնակցեն հասարակական կազմակերպությունները:

– Խորհուրդը շուտով լիարժեք կստեղծվի, ի՞նչ կարծիքի եք այս փուլի վերաբերյալ:

– Արդեն որոշումը կա, պետք է նախագահի 2004թ հունիսի 1-ի հրամանագիրը ուժը կորցրած համարվի ու դրանից հետո նոր խորհուրդի վերաբերյալ  փետրվարի 19-ին ընդունված որոշումը ուժի մեջ մտնի: Պետք է ընգրկվեն ընդդիմադիր խմբակցություններ և ՀԿ-ների մրցույթ հայտարարվի, նույնիսկ եթե խմբակցությունները չլինեն խորհուրդը կհամարվի կազմված:

– Մրցույթին մասնակցելու եք, որպեսզի ընդգրկվեք դրա մեջ:

– Ոչ, մենք նախընտրում ենք դիտորդի դերը ստանձնել ու հետո ճիշտ կլինի տեսնել, թե ինչպես է դա աշխատում, բացի այդ պետք է ռոտացիայի սկզբունքով լինի, այսինքն՝ նախ ընտրվում են մրցույթով, ապա ընթացքում փոխարինվում մյուսներով: Կախված նրանից, թե ինչ աշխատանք կկատարվի, եթե առաջընթաց լինի երկրորդ մրցույթին կդիմենք, որովհետև որևէ արդյունավետ քայլ մինչ այժմ չենք տեսել և եթե նույն կերպ շարունակվի ճիշտ կլինի մենք նման խորհրդում չլինենք: Կոռուպցիայի դեմ պայքարի երկու ձև  կա` իշխանափոխության կամ գործող իշխանությունների կողմից քաղաքական կամքի դրսևորում, մենք երկրորդին ենք ապավինում և սպասում, որ փոփոխություն կլինի:

Հարցազրույցը՝ Լիլիթ Շաբոյանի

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ