Պերմյակովի նախկին փաստաբանին կարգապահական տույժի ենթարկելու հարցը կքննվի հունիսին

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժանաբար սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովի պաշտպանությունը ստանձնած, այնուհետև նրան պաշտպանելուց հրաժարված փաստաբան Թամարա Յայլոյանի դեմ Փաստաբանների պալատում (ՓՊ) հարուցված կարգապահական վարույթի նյութերն արդեն իսկ ներկայացվել են ՓՊ խորհրդին:

Փաստաբանների պալատի մամուլի պատասխանատու Հայկ Հակոբյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ՓՊ խորհուրդը կքննարկի հունիս ամսվա ընթացքում:

Նշենք նաև, որ կարգապահական վարույթ հարուցելուց հետո գործը մակագրվում է նապատրաստող փաստաբանին, ով երկու ամսվա ընթացքում նյութեր է նախապատրաստում, այնուհետև ներկայացնում Փաստաբանների պալատի խորհրդին: Խորհուրդը գործը քննում է վեց ամսվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել