Գյումրիում այս տարվա հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժան սպանության առթիվ ՌԴ քննչական մարմնի կողմից հարուցված գործը կհանձնվի ՀՀ քննչական մարմնին. այս մասին երեկ հայտարարել էր ՀՀ նախագահը` ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոլոկովի հետ հանդիպման ժամանակ:
Իրավաբան.net-ի հետ զրույցում գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ տեղյակ է միայն նախագահի հայտարարությունից, այլ մանրամասների ծանոթ չէ:
Փաստաբանը գործի լրջությունը և նախագահի հայտարարությունը հաշվի առնելով միայն ենթադրում է ,որ Պերմյակովին կհանձնեն Հայաստանին , քանի որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը հեռակա դատավարություն չի նախատեսում:
Նա դրական է գնահատում նաև այն, որ Հայաստանյան դատարանը կքննի գործը:
Լաուրա Մամյան