Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով ստացվել են ևս երկու փորձաքննությունների եզրակացություններ. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը: Խոսքը վերաբերում է դատանյութագիտական և դատաքիմիական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննությունների մասին:
Փաստաբանը նշեց, որ դատաքիմիական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ հասատված կարևոր տվյալ է այն, որ կրակոցների ժամանակ ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացված չէ եղել:
Ե. Սարգսյանը հայտնեց նաև, որ այժմ սպասվում են նոր համալիր փորձաքննությունների եզրակացությունների, որոնց դեպքում արդեն ամբողջական պատկեր կլինի, թե կրակոցները ինչ ուղղություններով են եղել, ում են ուղղված եղել և այլն: