Վերջերս Չինաստանում կաշառք վերցնելու համար ձերբակալվել էր Շենժենի քաղաքապետը: Այժմ նրան մահապատիժ է սպասվում:
2000թ.-ից ի վեր Չինաստանում կոռուպցիայի համար 10 հազար պաշտոնյա է մահապատժի ենթարկվել, ևս 120 հազարը դատապարտվել են 10-20 տարվա ազատազրկման:
Ներկայումս Չինաստանում շատ է խոսվում Պեկինի փոխքաղաքապետ Լյու Չժիխուայի մահապատժի մասին: Նա 7 տարի գլխավորել է չինական «Սիլիկոնյան հովիտ»-ը և կարողացել է իր օգտին օգտագործել չինական կառավարության մարտավարական փոփոխությունը` ինովացիոն տնտեսություն ստեղծելու համար:
Բացի այդ, նախաձեռնող փոխքաղաքապետին հաջողվել է մեծ քանակությամբ գումար յուրացնել Պեկինյան Օլիմպիադայի ժամանակ: Սիրուհուն շինարարական ընկերություններից մեկի տնօրենը դարձնելով՝ նրան է հանձնել օլիմպիական օբյեկտների կառուցման ամենաշահավետ պայմանագրերը, բացի այդ կաշառք է վերցրել հողամասերի տեղաբաշխման համար:
Լյու Չժիխուան մեղադրյալների աթոռին հայտնված՝ մայրաքաղաքային ղեկավարներից ամենախոշորը չէ: Կաշառակերության համար 16 տարվա ազատազրկման է դատապարտվել Պեկինի քաղկոմի առաջին քարտուղար Չեն Սիտունը:
Կոռումպացված չինովնիկներին կարելի է գտնել նաև Չինաստանի խորհրդարանում: Համաչինական ազգային ժողովրդական կոնգրեսի նախագահի տեղակալ Չեն Կեցզեն դատապարտվել է հատկապես խոշոր չափերի դրամաշորթման համար: Փոխխոսնակի գործը իր ետևից բերեց՝ Գուանսիում մի շարք կոռուպցիոն դեպքերի բացահայտման: Գույանի 48-ամյա քաղաքապետը մահապատժի է ենթարկվել՝ $500 հազար յուրացնելու համար:
Չնայած այն փաստին, որ բարեփոխման 30 տարիների ընթացքում պետական օրգանների մոտ 1 միլիոն աշխատակից ենթարկվել է քրեական պատասխանատվության, կոռուպցիան ամբողջովին վերացնել դեռևս չի հաջողվում:
Ըստ Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի փոխտնօրենի՝ պատճառն այն է, որ քաղաքական բարեփոխումները զիջում են տնտեսականին:
Պատրաստեց Լիլիթ Խառատյանը
Իրավաբան.net