1.3 մլն դոլար արժողությամբ մարիխուանա է հայտնաբերվել

ԱՄՆ-ի  Արիզոնա նահանգի սահմանի դաշնային իշխանությունները հայտնել են, որ 1.3 մլն դոլարի արժողությամբ մարիխուանա է հայտնաբերվել բուլղարական պղպեղի համար նախատեսված արկղերի մեջ:

ԱՄՆ Մաքսային և Սահմանապահ ծառայությունների աշխատակիցները երկրորդային զննում են կատարել, այն բանից հետո, երբ ոստիկանության շները ազդանշան են տվել հոտոտելով կցասայլակով տրակտորը:

Սպաներն ավելի քան 2.700 ֆունտ մարիխուանա են գտել բուլղարական պղպեղի բեռների մեջ:

38-ամյա վարորդը ձերբակալվել է:

Պատրաստեց` Լիլիթ Խառատյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել