Բրիտանացի տղամարդուն արգելվել է օգտվել մետաղադրամով աշխատող սարքավորումներից

38-ամյա Ռասսել Սթենսֆիլդին արգելվել է հաջորդ 5 տարիների ընթացքում օգտվել մետաղադրամով աշխատող սարքավորումներից: Նրա հաշվին շատ գողություններ կան, վերջին անգամ նա բռնվել է ավտոկայանատեղիում տեղադրված հաշվիչ մեքենայից գողություն կատարելիս:

Սթենսֆիլդին կանգնեցնելու նպատակով դատավորը կարգապահական որոշում է ընդունել ըստ որի` նրան կարգելվի դիպչել կամ օգտագործել մետաղադրամով աշխատող ցանկացած սարքավորման:

Որոշումը հստակ բացառություններ ունի: Նա կարող է մետրոյի տոմս գնել, բայց պետք է անմիջապես հեռանա սարքավորումից, նաև կարող է օգտվել ավտոմատ հեռախոսասարքից, բայց միայն արտակարգ իրավիճակներում:
Huff Post-ը գրում է, որ նման դատական արգելք աշխարհում չի եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել