Պրոբացիոն ծառայության հայեցակարգը կրկին մտավ կառավարության նիստի օրակարգ

Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին նախագիծը կրկին ընդգրկվել է կառավարության՝ ապրիլի 30-ի նիստի օրակարգում: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից:

Հիշեցնենք՝ կառավարության նախորդ նիստին այս հարցի քննարկումը հետաձգվեց, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն նիստից հետո տեղեկացրեց, որ «մի շարք գերատեսչություններ ունեն խնդիրներ»: Այսօր նա հույս էր հայտնել, որ նախագիծը մոտակա կառավարության նիստին կմտնի գործադիրի օրակարգ. «Հայեցակարգի հաստատումը մեզ համար ճանապարհ կհարթի պրոցեսը բոլոր ուղղություններով առաջ տանելու համար»,- նշել էր նախարարը:

Ըստ ամփոփաթերթի՝ Կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններ են ունեցել ՀՀ գլխավոր դատախազությունը, ֆինանսների նախարարությունը և ՀՀ Նախագահի աշխատակազմը: Արդարադատության նախարարությունը նախագծում կատարվել է համապատասխան խմբագրական աշխատանքներն ու այլ բնույթի փոփոխությունները:

Կրկին կհետաձգվի հարցի քննարկումը, թե կընդունվի նախագիծը, պարզ կլինի ապրիլի 30-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել