Հանգստյան օրերին Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-իրանական սահմանին ձերբակալել են անսովոր իրավախախտի, ըստ «Regnum»-ի՝ հայտնում է սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:
Ապրիլի 25-ին, մոտավորապես առավոտյան ժամը 10-ին տեղի բնակիչներից մեկը տեղեկացրել է, որ անծանոթը փորձել է հատել Արաքս գետը՝ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից:
Մի քանի րոպե անց սահմանապահները հայտնաբերել և ձերբակալել են իրավախախտին: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածը Իրանի Իսլամական Հանրապետության զինվորական է՝ ծնված 1992 թ.-ին:
Նա ասել է, որ սահմանի անօրինական հատման պատճառ են հանդիսացել ծառայակից ընկերների հետ խնդիրները՝ առաջացած կրոնական հողի վրա: Ձերբակալվածի խոսքերով ինքը քրիստոնյա է:
Ներկա պահին զինվորը գտնվում է ՀՀ-ի ԱԱԾ-ում՝ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:
Պետական սահմանի պաշտպանության հարցում օգնելու համար՝ իրավախախտի մասին տեղեկություններ հաղորդած քաղաքացին կխրախուսվի Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավարության կողմից: