Huffington Post-ը գրում է, որ ըստ Քլեվլանդի ոստիկանության՝ տղամարդը սպանել է իր նախկին կնոջը և ընկերուհուն, այնուհետև ինքնասպան եղել:
Մահացու հրազենային վնասվածքով տղամարդը հայտնաբերվել է երեքշաբթի առավոտյան: Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ մահացածը 48-ամյա Մագնուս Դոթսոնն է, ընկերուհին՝ 19-ամյա Ամանդա Հաուսը: Վերջինս նույնպես հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է՝ Դոթսոնի բնակարանում: Դոթսոնի 47-ամյա կնոջը գտել են մոտակա տանը սպանված, կրկին հրազենային վնասվածքներով:
Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը