Կլիմայի փոփոխությունները դանդաղեցնելու Օբամայի ջանքերը` դատական գործի առիթ

Ինչպես գրում է New York Times-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը կլիմայի փոփոխությունները դանդաղեցնելու ուղղությամբ կարող է երկար տարիների իրավական պայքարի պատճառ դառնալ: Գործի վերաբերյալ առաջին լսումը տեղի կունենա հինգշաբթի օրը:

Երկրի երկու խոշորագույն ածխահանող ընկերությունները, ինչպես նաև 14 ածուխ արտադրող նահանգները դեմ են արտահայտվել «Շրջակա միջավայրի պաշտպանության» վերաբերյալ ընդունված օրինագծին, որի նպատակն է մաքրել օդը և առանձնացնել կլիմայի տաքացմանը նպաստող և միջավայրն աղտոտող կարբոնը ածուխից: Վերոնշյալ ընկերությունները դեմ են նախագծին, քանի որ մտավախություն ունեն, որ այն կհանգեցնի մեծ թվով գործարանների փակմանը, սակայն օրինագծի կողմնակիցներն էլ նշում են, որ այդ դեպքում կլինեն քամու և արևի էներգիան օգտագործելու լայն հնարավորություններ:

Կանխատեսվում է, որ գործը կարող է հասնել մինչև Գերագույն դատարան:
Պատրաստեց՝ Աշխեն Ներսիսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել