«Կոռուպցիայի դեմ պայքարի խմբի» պատվիրակությունը ՀՀ սահմանադրական դատարանում

Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի դեմ պայքարի խմբի (GRECO)» մոնիտորինգային գործընթացի շրջանակում, գնահատման 4-րդ փուլի զեկույցը պատրաստելուց առաջ, Հայաստանում է գտնվում գնահատողների պատվիրակությունը։

Ապրիլի 15-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց պատվիրակությանը՝ Միքայել Յանսենին, Ֆրանկ Ռաուին, Դիանա Կուրպնիեչեին, Դրաժեն Յելենիչին, Տիբոր Կատոնային։

Հյուրերը հետաքրքրվեցին Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ընթացքով, մասնավորապես սահմանադրական պատասխանատվության հարցին իշխանությունների դրսեւորած վերաբերմունին։ Հարցադրումներ եղան, թե իշխանության հայեցողության սահմանների հետ կապված ինչպիսի՞ մոտեցումներ են առաջ քաշվում, ինչպես նաեւ դատաիրավական ոլորտում բարեփոխումներն ի՞նչ հիմնական խնդիրների լուծման են վերաբերում։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել