Ձերբակալվել է ընկերոջ ավտոմեքենան գողանալու մեղադրանքով

Նյու-Ջերսի նահանգի (ԱՄՆ), 21-ամյա բնակիչը դատարան ներկայանալու համար, գողացել է ընկերոջ ավտոմեքենան: Այս մասին գրում է Daily News պարբերականը:

Ջորջ Ռամիրեզ-Սիերան, հինգշաբթի օրը, ընկերոջը մի քանի անգամ ասել է, որ չգիտի թե ինչպես պետք է առանց ավտոմեքենայի դատարան հասնի, իսկ արդեն հաջորդ օրն առավոտյան, Ռամիրեզ-Սիերայի ընկերը նկատել է, որ իր Ford Fusion մակնիշի ավտոմեքենան կայանատեղիում չէ: Վերջինս անմիջապես ոստիկանություն է զանգահարել: Հենց այդ պահին էլ Ռամիրեզ-Սիերան զանգահարել է ընկերոջը և ասել, որ ավտոմեքենայով արդեն տուն է վերադառնում: Տան մոտ նրան սպասում էին ոստիկանները, ովքեր ձերբակալեցին Ռամիրեզ-Սիերային գողության մեղադրանքով:

Մեքենայի մեջ հայտնաբերվել է նաև թմրադեղերի օգտագործման մի շարք պարագաններ, ենթամաշկային ներարկիչներ, գլանակներ ինչպես նաև վիսկիի բացված շիշ: Բացի այդ, Ռամիրեզ-Սիերային ժամանակավորապես զրկել էին վարորդական իրավունքից:

Ռամիրեզ-Սիերան ձերբակալված է:

Պատրաստեց Լիլիթ Գասպարյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել