Հարգելի ԱՄՆ շրջանավարտներ, ՀԵԻԱ-ի անդամներ, կամավորներ, բարեկամներ և գործընկերներ,
Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին ընդառաջ Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիաները 2015թ. ապրիլի 11-ին համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում Ծիծեռնակաբերդի հարակից այգում Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպում է մաքրման աշխատանքներ:
Տվյալ տարածքն իսկապես մաքրման կարիք ունի և այս գործում մեզ են միանալու նաև
Երևանի “Park” հյուրանոցը
Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները
Սիվիտաս հասարակական կազմակերպությունը
Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը
Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը
FLEX ծրագրի հայաստանյան շրջանավարտները
Միջոցառման տեղեկատվակական լուսաբանումը կիրականացվի Իրավաբան.net-ի կողմից:
Խնդրում ենք բոլորիդ միանալ մեզ ապրիլի 11-ին, առավոտյան 10:00 Մարզահամերգային համալիրի աստիճանների մոտ (Հավանա ռեստորանի մոտ): Տեղում կտրամադրվեն պարկեր և ձեռնոցներ:
Եթե ցանկանում եք աշխատանքներին մասնակցել ձեր կազմակերպությամբ, ապա խնդրում եմ մեզ ուղարկել կազմակերպության անունը և մենք այն կներառենք հայտարարության այս տեքստում:
Նախընտրելի է, որ բոլոր մասնակցել ցանկացողները նախօրոք գրանցվեն [email protected] կամ [email protected] հասցեին Cleaning վերնագրով նամակ ուղարկելով ու նշելով մասնակիցների քանակն ու անուն ազգանունները, ինչպես նաև կոնտակտային հեռախոսահամար:
Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիա
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա