ԱՄՆ-ում համաձայն տվյալների՝ սերիական մարդասպանների 16%-ը կամ 6-ից 1-ը կանայք են: Չնայած դժվար է շատերին հավատալ, որ կանայք ունակ են սպանելու, սակայն հետազոտություններն այլ պատկեր են ցույց տալիս:
Համաձայն մի հետազոտության, որի ժամանակ ուսումնասիրվել է ամերիկացի 64 կին մարդասպաններ՝ 55-ը, այսինքն՝ 88.7%-ը եղել են սպիտակամորթ, 9.7%-ը սևամորթ, իսկ 1.6%-ը լատինոներ: Նրանցից 54.2%-ը ամուսնացած է եղել, 15.3%-ը բաժանված, իսկ 8.5%-ը միայնակ:
Նրանցից մեկ երրորդը ունեցել են բարձրագույն կրթություն և ունեցել են տարբեր մասնագիտություններ՝ բուժքույրեր, ուսուցիչներ, նաև մարմնավաճառներ:
Մոտավորապես ուսումնասիրվածների 40%-ը ունեցել է հոգեկան հիվանդություն, սակայն մեկ երրորդը՝ 31.5% մանկության ընթացքում ենթարկվել են ֆիզիկական կամ սեռական բռնության ծնողների կողմից կամ ավելի հասուն տարիքում իրենց ամուսինների կողմից:
Պետք է նշել, որ նրանցից բոլորը ճանաչել են իրենց զոհին:
Սպանության միջոցը սովորաբար թունավորելն է:
Պատրաստեց՝ Նազելի Աբրահամյանը
Իրավաբան.net