Նույնիսկ էլեկտրոնային նամակ ուղարկելով զրկվում ենք գաղտնիությունից. ԱՄՆ դատարան

ԱՄՆ քաղաքացի կապալառու Մեթյու Ռիչարդ Պալմիերին կորցրել է արդյունաբերական անվտանգության իր հավաստագիրը, երբ կառավարությունը հետազոտել է իր գործողություններից մի քանիսը:

Պալմիերին առանց փաստաբանի հայց է ներկայացրել ԱՄՆ-ի Կոլումբիայի պետական դատարան՝ ընդդեմ պետական որոշ մարմինների, համաձայն որի՝ մեղադրյալները խախտել են իր իրավունքները՝ մուտք գործելով իր անձնական կյանք:

Դրանցից մեկն էլ վերաբերում է Պալմիերիի ֆեյսբուքյան հաշիվ անօրինական մուտք գործելուն: Սակայն իրականում կառավարությունը տեղեկություններ ստացել է՝ ոչ թե անօրինական մուտք գործելով, այլ նրա ֆեյսբուքյան ընկերներից մեկի միջոցով, ով կամավոր ներկայացրել է տեղեկությունները: Հետևաբար դատարանը որոշում է կայացրել մերժել հայցը՝ նշելով, որ նույնիսկ էլեկտրոնային նամակ ուղարկելով անգամ մենք զրկվում ենք գաղտնիությունից:

Պատրաստեց՝ Նազելի Աբրահամյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել