Հիմնադիր խորհրդարանից տեղեկացնում են, որ այսօր առավոտյան խուզարկվել են նախաձեռնության անդամների բնակարանները: Հաղորդագրության մեջ ասվում է. «Իրավապահները խուզարկել են նաև Վանաձորում բնակվող Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հովհաննես Ղազարյանի բնակարանը, այնուհետև բերման ենթարկել նրան։ Խուզարկում են նաև Հիմնադիր խորհրդարանի Վանաձորի գրասենյակը։ Բերման են ենթարկել Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանին (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր)։ Բերման են ենթարկել ՀԽ պատգամավոր ազատամարտիկ Պավել Մանուկյանին, խուզարկել են Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի և Կարո Եղնուկյանի բնակարանները»։
ՀԽ քարտուղարությունից հայտնում են, որ իրավապահները բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանին և Վարուժան Ավետիսյանին։
Քիչ առաջ ՀԽ-ից նաև տեղեկացրին, որ Խուզարկությունից հետո բերման է ենթարկվել Վանաձորի գրասենյակի պատասխանու Հովհաննես Ղազարյանը, Գյումրու պատասխանատու Արամ Հակոբյանին, Երևանից բերման է ենթարկվել նաև Գևորգ Սաֆարյանը։
Հիշեցնենք՝ մինչ այդ Իրավաբան.net-ին ՔԿ-ից հաղորդել էին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: